Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Էրդողանն ասել է, որ այլևս չի առաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում

2025-05-22 20:04
56

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ նորից առաջադրվել նախագահի պաշտոնում։

  • ԿՀՎ-ի կենտրոնակայանում կրակոցներ են հնչել. մեկ մարդ վիրավորվել է

    2025-05-22 20:03
    56

    ԱՄՆ Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում գտնվող Կենտրոնական հետախուզական վարչության տարածքում հինգշաբթի վաղ առավոտյան կրակել են տղամարդու վրա, հաղորդում է NBC Washington-ը։

  • ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկուկես օրվա ընթացքում 485 անօդաչու թռչող սարք է խոցվել

    2025-05-22 19:58
    65

    Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածքում հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելու ընթացքում (մայիսի 20-ի երեկոյան ժամը 8-ից մինչև մայիսի 22-ի առավոտյան ժամը 8-ը) հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ինքնաթիռի տեսակի 485 անօդաչու թռչող սարք, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

  • ՔԿ-ից գողացել են իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար

    2025-05-22 19:57
    64

    Իրավապահ մարմիններում «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլար։

  • Պեսկով․ Մոսկվան Կիևին է հանձնել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման ցուցակը

    2025-05-22 18:49
    57

    Կրեմլը հաստատել է, որ ռուսական կողմը Կիևին է հանձնել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման ցուցակը՝ հայտարարելով, որ սպասում են համապատասխան ցուցակ Ուկրաինայից:

  • Փարիզում Ազնավուրի պատվին բացվել է տեսարանային նոր հարթակ

    2025-05-22 18:48
    53

    Մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

  • ՊԵԿ նախագահ․ Հայաստանում ստվերային շրջանառությունը 4 ամսում աճել է 146%-ով

    2025-05-22 18:44
    68

    ՀՀ–ում 2025 թ. հունվար–ապրիլին ստվերային շրջանառությունը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 84 մլրդ դրամով կամ 146%–ով։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

  • Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքչյանը տեղափոխվել է հիվանդանոց

    2025-05-22 18:44
    64

    2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

  • ՀՀ-ում Իրանի դեսպան․ Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու

    2025-05-22 18:43
    63

    Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, այս մասին ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար ասում էր՝ իրենք պատրաստվում են Ադրբեջանի հետ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ուղղությամբ և Ալիևն էլ ասում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի, ինչ է պատրաստվում անել Իրանը, եթե Ադրբեջանը դիմի ուժի միջոցով վերցնելու այդ «միջանցք»-ը:

  • Պուտինը Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Առաջինի շքանշանով

    2025-05-22 18:42
    63

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին է հանձնել Սուրբ Անդրեաս Առաջինի շքանշան։