Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 237

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2022-07-01 21:24
    текущие события

    2020թ. ՏԱՎՈՒՇ, ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԼՈՒՅՍ 13-Ի ԳԻՇԵՐԸ

    Արցախի վերաբերյալ համաձայնագրերի չեղարկումն արձակեց Բաքվի ձեռքերը ագրեսիայի համար Քաղաքական և փորձագիտական շրջանակներում առ այսօր չկա միասնական գնահատական Տավուշի մարզում 2020թ. հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Անվիճելի է մեկ բան. այդ իրադարձությունները դարձան 44-օրյա պատերազմի նախաբանը, որը սկսվելու էր հաշված ամիսներ անց։

  • 2022-06-30 17:39
    текущие события

    ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿ + ԼՏՊ, կամ՝ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԼԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԳԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    Օլիգարխները պատրաստվում են իշխանության զավթմա՞ն Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննադատում էին պետական կառույցներում ՀՀՇ-ի նախկին գործիչների գերառատության համար։ Քննադատության գլխավոր թիրախը ԱԳՆ-ն էր և, ինչպես պարզվեց, ոչ անհիմն։ Հենց ԱԳՆ-ը հանդես եկավ երկրորդ նախագահի դեմ հայտարարությամբ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, թեև ակնհայտ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ընտրություններում պարտվել էր, իսկ նրա շրջապատի կողմից տարածվող քարոզչական պնդումները հաղթանակի մասին (իբր՝ ձայների 65%-ով) լկտի սուտ էին։

  • 2022-06-30 08:25
    текущие события

    ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԴԵՄ։ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԿԼՐԱՆԱ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27 ՏԱՐԻՆ

    ՍԴ դատավորը զբաղվել է քաղաքական գործունեությամբ` խախտելով 164-րդ հոդվածը Հիմնական օրենքի բարեփոխման մասնագիտական հանձնաժողովը ձևավորվեց 2020 թվականի փետրվարին: Հուլիսի 14-ին ամենշաբաթյա փակ նիստերից հետո հանձնաժողովը սկսեց հանրային քննարկումները: Դրա գործունեությունը ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց միայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի սկանդալային բոյկոտի շնորհիվ։ Պատճառների մասին բազմիցս հաղորդվել է, ուստի չարժե կրկնել։ 2020 թվականի հուլիսի 5-ին Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք։ Ռեժիմի պարագլուխն ակնհայտորեն շփոթել է փոփոխությունների հանձնաժողով ձևավորելը նոր Սահմանադրության ընդունման հետ, դրանք սկզբունքորեն տարբեր գործընթացներ են։

  • 2022-06-25 08:52
    анализ

    ԿՐԵՄԼԸ ՆՇԵԼՈՒ Է ՆՈՐ ԴՐԱԾՈՅԻ ԱՆՈ՞ՒՆԸ: ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԽԱՆԳԱՐԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

    Խաչատուրյանը ցույց տվեց Պուտինին, որ ինքը բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ չէ Քաղաքական գործչին պետք է թույլ տալ արտահայտվել, մնացածը ինքը կանի։ Բնավ պատահական չէր, որ Հայաստանի 5-րդ նախագահը Սանկտ Պետերբուրգի համաժողովի շրջանակներում հիշատակեց Արցախի Հանրապետության դեմ ագրեսիան դադարեցնելու Պուտինի փորձը 2020թ. հոկտեմբերի 19-ին: Վահագն Խաչատրյանը դրանով հասկացրեց, որ, ի տարբերություն իր նախորդի՝ Արմեն Սարգսյանի, ինքը բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ չէ: Գործակալների թեմային կվերադառնանք ստորև, իսկ առայժմ խոսենք կենսականի մասին…

  • 2022-06-22 08:51
    анализ

    ՆՇԱՁՈՂՆ ԸՆԿԵԼ Է՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՕՄԵԳԱ ՄԱԿԱՆՈՒՆՈՎ ԳՈՐԾԱԿԱԼ

    Հալքանոթի մեջ զետեղված ժամանակ… «2018թ.-ի մայիսից հետո Հայաստանի նոր ղեկավարության դիվանագիտական լուրջ սխալների, չմտածված հայտարարությունների և քայլերի պատճառով իրավիճակը փոխվեց ի վնաս Երևանի։ Հայկական կողմը հայտարարեց, որ որոշել է բանակցությունները սկսել իր «նոր կետից», ըստ էության հրաժարվելով բանակցային գործընթացի նախկին արդյունքներից՝ սակայն չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է գտնվում այդ «կետը» և ինչում է այդ մոտեցման էությունը։

  • 2022-06-20 20:30
    анализ

    ԿԱԴՐԵՐ՝ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՄԱՐ

    Քյարամյանը ծառայում է Փաշինյանին, այլ ոչ թե օրենքին Երեքշաբթի օրը 44-օրյա պատերազմում զոհվածների և անհայտ կորածների ծնողները կրկին կհավաքվեն գլխավոր դատախազության շենքի մոտ՝ իրենց դիմումի պատասխանն իմանալու: Անցած շաբաթվա վերջում ծնողներն այդ շենք եկան խնդրագիր ներկայացնելու պետական շահերին դավաճանելու մեղադրանքով Նիկոլ Փաշինյանի գործը Քննչական կոմիտեից վերցնելու առնչությամբ։ Վերջին հանդիպումը ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի հետ ծանր նստվածք էր թողել զոհվածների և անհայտ կորածների ծնողների մոտ:

  • 2022-06-14 08:18
    анализ

    ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է 20-25 ՊԱՏԵՐԱԶՄԻ՞Ն: «ՀՈԳՆԵԼ ՉԿԱ՛»

    «Արտաքին ուժերը ուզում են փայ մտնել Նիկոլի կողմից հայրական տան վաճառքին» «Արարատ Միրզոյանը Հայաստանի մայրաքաղաքում չհամարձակվեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, պատկերացնում եք, թե դրսում ինչ է խոսում… Հայ-ադրբեջանական մի քանի ձևաչափ կա այս պահին ընթացող, բայց ոչ մեկում իշխանությունը պարտադիր նախապայման չի դրել մեր գերիների վերադարձն ու մեր երկրի սուվերեն տարածքից ադրբեջանական զինյալների դուրսբերումը»,- փաստեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած աշխատանքային այցի օրերին։ Գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հաստատեց, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը շրջանցում է Հայոց ցեղասպանությունը...

  • 2022-06-09 08:30
    анализ

    ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ

    Միրզոյանը չի ցանկանում կրկին հայտնվել քոթակի տղեկի դերում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, որ թիմակիցներին՝ ի դեմս նախարարների և պատգամավորների, Փաշինյանն իր կողքին է պահում շանտաժի և կոմպրոմատի միջոցով: Ըստ երևույթին, շռայլ պարգևավճարներն արդեն կորցրել են ազդեցության ուժը, կապիտուլյանտը ստիպված է դիմել շանտաժի և սպառնալիքների, որպեսզի հետ պահի իր թիմին փլուզումից։ Հունիսի 3-ի իրադարձություններից հետո այդ խնդիրը բարդ է թվում. իշխանության ապառաժը կարող է ճեղք տալ ցանկացած պահի։

  • 2022-06-06 20:18
    анализ

    ԼՈՒՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՆԱԽԵՐԳԱՆՔ. Ի՞ՆՉ Է ՀԱՋՈՐԴԵԼՈՒ ՓՈՔՐ ԱՐՅԱՆԸ

    Հիվանդը ընկնավորված է, հասարակությանը սպասում են զանգվածային ձերբակալություննե՞ր Կառավարության մեր աղբյուրները հայտնել են, որ հունիսի 3-ից հետո Փաշինյանը փորձել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և էլի երեք վստահված անձանց հետ համաձայնեցնել հեռավար ռեժիմով մամուլի ասուլիս անցկացնելու հնարավորությունը։ Սովորական ասուլիս ռեժիմի պարագլուխն իրեն թույլ տալ չի կարող այն մտավախությունից, որ իրեն կարող են այցելել ընդդիմադիր պարբերականների լրագրողները, այդ պատճառով էլ ծրագրել էր անցկացնել միջոցառումը վիրտուալ տարածքում՝ պատասխանելով ծախված պարբերականների նախապես ընտրված հարցերին:

  • 2022-06-03 20:52
    анализ

    ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է 50-50 ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄՈՒՄ

    Սպանության փորձեր և ամեն տեսակի սադրիչներ Ոչ մի իշխանություն իրեն թույլ չի տվել այսպիսի վայրագ հաշվեհարդարներ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ. բացառություն դարձավ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած Փաշինյանի ռեժիմը։ Մայիսի 30-ին և հաջորդ օրերին մորեգույն ու սև բերետներն անցան ամեն չափ ու սահման, ակտիվիստ Արսեն Նիկողոսյանն ասաց, որ հայ ոստիկանները պատրաստ են սպանել: