Логотип

ԱՄԷ-ն հերքել է Իրանի հետ պատերազմի օրերին Էմիրություններ կատարած այցի մասին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը

Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտոնապես հերքել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի պնդումներն այն մասին, թե նա այց է կատարել երկիր Իրանի հետ պատերազմի ժամանակ:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում պնդում էր. «Նեթանյահուն գաղտնի այց է կատարել ԱՄԷ և հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ»:

«Արաբական Միացյալ Էմիրությունները հերքում են տարածվող տեղեկությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ երկիր կատարած այցի կամ իր տարածքում որևէ իսրայելական ռազմական պատվիրակության ընդունելության մասին»,- նշվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱՄԷ-ն ընդգծել է նաև, որ Իսրայելի հետ հարաբերությունները գաղտնի բնույթ չեն կրում:

«ԱՄԷ-ն հաստատում է, որ իր հարաբերությունները Իսրայելի հետ հրապարակային են և հաստատվել են լայնորեն հայտնի ու պաշտոնապես հայտարարված «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակում: Այդ հարաբերությունները հիմնված չեն գաղտնիության կամ թաքնված պայմանավորվածությունների վրա: Հետևաբար, չբացահայտված այցերի կամ պայմանավորվածությունների մասին ցանկացած պնդում անհիմն է, եթե այն չի բխում ԱՄԷ-ի համապատասխան պաշտոնական իշխանություններից»:

Բացի դրանից, Էմիրությունների իշխանությունները լրատվամիջոցներին կոչ են արել պահպանել ճշգրտության չափանիշները.

«Պետությունը զանգվածային լրատվության միջոցներին կոչ է անում լինել ճշգրիտ և չհաստատված տեղեկություններ չտարածել, ինչպես նաև չօգտագործել այն քաղաքական տպավորություններ ստեղծելու համար»:

News.am