Логотип

ԱՄՆ-ը մտավախություն ուներ, որ Իսրայելը կարող էր փորձել սպանել Արաղչիին և Ղալիբաֆին

ԱՄՆ վարչակազմը մտավախություն ուներ, որ Իսրայելը կարող էր ծրագրել իրանցի առանցքային բանակցողների վերացումը Վաշինգտոնի և Թեհրանի միջև ապրիլին սկսված հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքում։ Այդ մասին հուլիսի 2-ին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Բարձրաստիճան իրանցի ղեկավարների սպանությունները Իսրայելի ռազմավարության մաս էին պատերազմի հենց սկզբից։ Սակայն ԱՄՆ-ի մտահոգությունները երկու կոնկրետ իրանցի պաշտոնյաների՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հնարավոր սպանությունների վերաբերյալ կտրուկ աճել են ապրիլին սկսված հրադադարի շուրջ նուրբ բանակցությունների ընթացքում», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ հակամարտության ամենալարված շրջանում Արաղչին և Ղալիբաֆը, որպես բարձրաստիճան իշխանական ներկայացուցիչներ, Իսրայելի կողմից կարող էին դիտարկվել որպես օրինական թիրախներ՝ իրանական ռեժիմը փոխելու փորձերի շրջանակում։

Թերթի տվյալներով՝ ապրիլին լուրջ բանակցությունների մեկնարկից հետո ԱՄՆ-ում կարծում էին, որ ցանկացած նման մահափորձ կխափանի երկխոսությունը և կհանգեցնի ռազմական գործողությունների վերսկսման։

News.am