Логотип

ԱՄՆ-ն Իրանի հետ փոխադարձ հարվածներից հետո մտադիր է շարունակել բանակցությունները

ԱՄՆ-ն Իրանի հետ փոխադարձ հարվածներից հետո մտադիր է շարունակել բանակցությունները՝ վերջնական համաձայնության հասնելու համար, հայտնել է The Wall Street Journal-ին ամերիկացի պաշտոնյան։

Երեքշաբթի ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իրանի ափամերձ գոտու երկայնքով գտնվող օբյեկտներին և արգելափակել է Իրանի՝ նավթը օրինական ճանապարհով վաճառելու հնարավորությունը՝ ի պատասխան Թեհրանի վերջին հարձակումների Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող նավերի վրա։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Իրանն արձագանքել է հակահարձակումներով՝ սպառնալով տապալել ժամանակավոր խաղաղության համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել էին մի քանի շաբաթ, և բարձրացնել նավթի գները։

Ավելի վաղ ԱՄՆ-ն չեղարկել էր Թեհրանին նավթ վաճառել թույլատրող արտոնությունը՝ դրանով վերացնելով Իրանի համար կարևոր խթանը ժամանակավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։

News.am