Логотип

Ադրբեջանի տարածքով ռուսական հացահատիկի նոր խմբաքանակ կուղարկվի Հայաստան

Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասցվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ նույն աղբյուրների` այսօր Հայաստան կժամանի 490 տոննա հացահատիկով բեռնված 7 վագոն:

Հիշեցնենք` հունիսի 4-ին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել ցորենի, գարու և պարարտանյութի հերթական խմբաքանակը:

Բացի տարանցիկ փոխադրումներից, Ադրբեջանից նաև նավթամթերք է արտահանվում Հայաստան։ Վերջին տվյալների համաձայն` Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին:

Sputnik Արմենիա