USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°C

Логотип

Ակցիայի ժամանակ ոստիկանին ապտակած քաղաքացուն ձերբակալել են

Օգոստոսի 20-ին կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ոստիկանին ապտակած քաղաքացին ձերբակալվել է, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

«Պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հավելել են ՔԿ-ից։

Կառավարության դիմաց երեկ ակցիա էին իրականացրել Վարդաշենի վթարային հանրակացարանների բնակիչները՝ պահանջելով իշխանությունների առաջարկած դրամական փոխհատուցման փոխարեն իրենց բնակարան տրամադրել։ Ակցիայի մասնակիցները նշել էին, որ իրենց առաջարկվող 7-9 մլն դրամով Երևանում այլ բնակարան ձեռք բերել հնարավոր չէ։

ԶԼՄ-ներում ավելի ուշ տեսանյութ էր հրապարակվել, ուր երևում է, թե ինչպես է քաղաքացին զրուցում ոստիկանների հետ, բայց ինչ-որ պահի հունից դուրս գալով՝ ապտակում նրանցից մեկին։ Թե ինչի շուրջ էր խոսակցությունը, տեսանյութում չի լսվում։