USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°C

Логотип

Թուրքիան Նեթանյահուի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով դիմել է Ինտերպոլին

Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով դիմել է Ինտերպոլին: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով արդարադատության նախարար Ակին Գյուրլեքին։

Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ սկսվել է Ինտերպոլի միջոցով Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու և նրան կալանավորելու պաշտոնական ընթացակարգ:

Նշվում է, որ 2025 թվականի աշնանը Թուրքիայի գլխավոր դատախազությունը Նեթանյահուին և 34 այլ բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների ձերբակալության օրդեր է տվել՝ ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների, մարդասիրական օգնության առաքումը խոչընդոտելու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այն ժամանակվա պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր էր տվել։ Նրանց մեղադրում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների կատարման մեջ։ Դատարանը նաև օրդեր էր տվել ՀԱՄԱՍ-ի հրամանատար Մոհամմեդ Դեյֆի ձերբակալության համար, որը, ըստ Իսրայելի իշխանությունների, սպանվել է Գազայում ավիահարվածի հետևանքով:

Sputnik Արմենիա