Այս տարվա հունիսի 8-ից ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նիտրատային ստուգման։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Հարգելի տնտեսավարողներ 2026 թվականի հունիսի 8-ից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկավոր է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾՎՈՂ թարմ կարտոֆիլի, կաղամբի, գազարի, լոլիկի, վարունգի, ճակնդեղի, գլուխ սոխի, կանաչ սոխի, պղպեղի, ձմերուկի, սեխի և կանաչիների խմբաքանակներից նմուշառման և նիտրատներ ցուցանիշով լաբորատոր փորձարկման արդյունքները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
News.am
