Հայաստանի արտգործնախարարը նոր տեղակալ ունի` Անի Ավետիսյանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
35-ամյա Ավետիսյանը մասնագիտությամբ արևելագետ է, մասնագիտացած է եբրայերենի ոլորտում։ Սովորել և հետազոտական աշխատանքով է զբաղվել Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարաններում։
Տարբեր տարիների աշխատել է նաև եվրոպական բազմաթիվ հիմնադրամներում և ուսումնական հաստատություններում։
Sputnik Արմենիա
