Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած արցախցի Վերա Սաֆարյանը։ Լուրը հրապարակվել է սոցցանցերում։
Վերան ինը օր կոմայի մեջ է եղել։ Օգոստոսին նա կդառնար 32 տարեկան։
Վերա Սաֆարյանը ծնվել է Հադրութում։ Նրա հայրը զոհվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Վերան 44–օրյա պատերազմի ժամանակ ծառայել է ՊԲ շարքերում որպես պայմանագրային զինծառայող։
Sputnik Արմենիա
