Логотип

Արաղչի․ բանակցությունների ընթացքում հանվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հունիսի 22-ին հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում Պակիստանի և Կատարի միջնորդական աշխատանքը շոշափելի արդյունքներ է տվել, այդ թվում՝ հանվել են իրանական նավթի արտահանման մաքսատուրքերը։

«Հանվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները, վերացվել է շրջափակումը, ապասառեցվել է ակտիվների մի մասը, ինչպես նաև մեկնարկել է Իրանի վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագիր»,- ասվում է X-ում հրապարակված հաղորդագրությունում։

Արաղչիի խոսքով՝ միջնորդների աշխատանքի շնորհիվ զգալի առաջընթաց է արձանագրվել Լիբանանում պատերազմի դադարեցման հարցում։

News.am