Բաքվի վերաքննիչ դատարանը այսօր շարունակել է «քննել» Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով բողոքը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Այսօր հնչել են պաշտպանական ճառերը։
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշել է, որ ցանկանում է կոնֆիդենցիալ կարգով հանդիպել իր «պաշտպանի» հետ: Նրա միջնորդությունը բավարարվել է, և նա իր «պաշտպանի» հետ հանդիպել է ընդմիջման ժամին։ Իշխանյանը նաև ծանոթացել է մայիսի 26–ի դատական նիստի արձանագրությանը:
Այնուհետև, պաշտպանական ճառով հանդես է եկել ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի «փաստաբանը»: Նա դատարանից խնդրել է Մնացականյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Մնացականյանն իր ելույթի ժամանակ ևս հայտարարել է, որ պաշտպանում է իր փաստաբանի ասածը, ինչպես նաև հնչեցրել իր փաստարկները:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 23–ին:
Sputnik Արմենիա
