Логотип

Գալուզին․ Արևմուտքը հակամարտության ներուժի աճ է հրահրում՝ ի պատասխան նոր աշխարհակարգի

Արևմուտքի երկրները հակամարտության ներուժի աճ են հրահրում աշխարհում՝ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի Կենտրոնասիական համաժողովի ժամանակ։

«Նոր բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացն ուղեկցվում է զգալի տուրբուլենտությամբ և հակամարտությունների ներուժի աճով, և այդ հակամարտային ներուժն ամենուր հրահրում են Արևմուտքի քաղաքակրթությանը պատկանող երկրները… Կենտրոնական Ասիան Եվրասիայի սրտում է գտնվում։ Այսօր Արևմուտքը չի դադարեցնում այս տարածաշրջանն իր ձևով վերափոխելու, նրա բնական պաշարներին հասանելիություն ապահովելու, այնտեղով անցնող տրանսպորտային միջանցքները վերահսկողության տակ վերցնելու փորձերը։ Նա ձգտում է Կենտրոնական Ասիայի երկրները վերածել ռազմահենադաշտի՝ Ռուսաստանի անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու համար»,-ասել է դիվանագետը։

Գալուզինը նշել է, որ Արևմուտքում չեն ցանկանում հաշտվել երբեմնի գերիշխող դիրքի կորստի հետ։

Sputnik Արմենիա