Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Կալանքի որոշումը կայացրեց Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։
Հիշեցնենք` առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռոման Ջավադյանի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Էդիկ Մալոյանը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։
