ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը, որի ղեկավարը քաղաքագետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանն է, լուծարվում է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանն օրաթերթին հայտնել է, որ ամբիոնի լուծարման մասին տեղեկացրել են ռեկտորատից։
«Դեկանին տեղեկացրել են, որ առաջիկա գիտական խորհրդին դրվելու է մեր ամբիոնը ցրելու հարցը, և տարբեր ակնարկներով հասկացրել են, որ այդ որոշումը կապված է իմ քաղաքական հայացքների հետ, քանի որ ես ընդդիմադիր եմ, դա է պատճառը: Հարց է առաջանում` ինչպե՞ս է համալսարանն առանց Արտասահմանյան գրականության ամբիոնի շարունակելու իր գործունեությունը: Անգամ ինձ տեղյակ չեն պահել այս մտադրության մասին, սակայն ասել են, որ ես տեղյակ եմ այդ ամենից: Ես որտեղի՞ց պետք է տեղյակ լինեի։ Հավանաբար նրանից, որ ինձ տարբեր օղակներով փոխանցում էին, որ դադարեցնեմ քաղաքականությամբ զբաղվել»,– ասել է Անուշ Սեդրակյանը։
Նշենք, որ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին` «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով: Կուսակցությունն անցողիկ շեմը չի հաղթահարել։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
