USD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

Եկեղեցու դեմ պայքարը մեր ազգի ամոթն է. Սամվել Կարապետյանը` կառավարության ծրագրի մասին

Եկեղեցու դեմ իշխանության պայքարը համաշխարհային ամոթ է, մեր ազգի ամոթն է։ Այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Դա ուղակի խայտառակություն է։ Այն, ինչ այս մարդիկ անում են ոչ միայն եկեղեցու նկատմամբ։ Բայց իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգել, փառք Աստծո, էլ բան չեն հասցնի»,– ասաց նա։

Հիշեցնենք` այսօր գործադիրն ընդունեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, որը նաև Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու կետ է ներառում։

Կառավարությունն իր ծրագրում առանձին գլուխ է նվիրել եկեղեցուն՝ նշելով, որ «ապահովվելու է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։

Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։

Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։

Sputnik Արմենիա