USD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

«Քյարքին Հայաստանի տարածք չէ». Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքը հստակ ամրագրված է 29 743 քառ. կմ սահմաններում։ Անկլավների և էքսկլավների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես դեմարկացիայի և խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում։ Այս մասին օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով անկլավային տարածքների, մասնավորապես Տիգրանաշեն գյուղի ճակատագրի և վերաբնակեցման կրկնության ռիսկերի մասին հարցին՝ Փաշինյանը ընդգծել է, որ խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներում գոյություն ունի իրավաբանորեն ամրագրված իրականություն։ «Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներում Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին, Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն։ Սա փաստ է, որի հետ մենք առնչվում ենք։ Հայաստանի 29 743 քառ. կմ մակերեսի հաշվարկում Արծվաշենը ներառված է որպես մեր էքսկլավ, իսկ մեր տարածքում գտնվող էքսկլավները այդ հաշվարկում ներառված չեն»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ այս պահին Երևանի և Բաքվի միջև կոնկրետ պայմանավորվածություններ չկան այն մասին, թե արդյոք տեղի կունենա տարածքների փոխանակում կամ դրանց վերադարձ։ Սակայն հիմնական սկզբունքը ամրագրված է դեմարկացիայի հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգում․ վերջնական արդյունքը պետք է երաշխավորի սահմանամերձ գոտիների բնակիչների խաղաղ կյանքը և ամբողջությամբ պահպանի Հայաստանի ճանաչված 29 743 քառ. կմ տարածքը։

News.am