Логотип

Երբվանի՞ց է Վահագն Խաչատուրյանը պատից հանել Արարատի նկարը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը շտապել էր երեկ հրաժեշտ տալ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին։ Օգտատերերը նկատել էին, որ հանդիպման մասին պատմող հաղորդագրությանը կցված լուսանկարներում երևում է, որ պատից բացակայում է Արարատ լեռան նկարը։

Մենք ուսումնասիրեցինք Վահագն Խաչատուրյանի՝ նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպումների մասին հաղորդագրություններն ու արձանագրեցին, որ տևական ժամանակ է՝ նկարը պատից հեռացված է։

Վերջին անգամ Սիս ու Մասիսի նկարը պատին երևացել է 2025 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Խաչատուրյանն ընդունել է Նորին մեծություն բելգիացիների թագուհի Մաթիլդային։

Արարատի գեղեցիկ լուսանկար կար նաև մեկ այլ սենյակում, որտեղ սովորաբար Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ու հայաստանցի դիվանագետներին, պաշտոնյաներին։ Հենց այս սենյակում են հանդիպել Ալեն Սիմոնյանն ու Վահագն Խաչատուրյանը։ Հիմա նկարը չկա։

Ե՞րբ են պատից կարը հեռացրել, ո՞ւմ պահանջով, ի՞նչ նպատակով, ո՞ր սենյակներում կա բիբլիական լեռան նկարն այս պահին։ Panorama.am-ը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ հենց նախագահի աշխատակազմից։ Սակայն աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հեռախոսահամարին ուղղված զանգերը մնացին անպատասխան։

Panorama.am