Логотип

Երեկ պաշտոնից ազատված գեներալներին Սուրեն Պապիկյանը նոր պաշտոն է տվել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով երեկ պաշտոնից ազատված գեներալները նոր պաշտոններ են ստացել։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, իսկ գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Գյոզալյանը երեկ ազատվել էր 2-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Այս պաշտոնում նրան փոխարինել է գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը։

Իսկ Ալբերտ Բաղդադյանը երեկ նախարարի հրամանով ազատվել էր ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։ Նրան փոխարինել է գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիա