Логотип

Երևանի քաղաքապետարանը որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը «Մուլտի Ուելնես» ընկերության հետ

Ծառուկյանի թիմը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մտադրությունը՝ միակողմանի լուծել «Մուլտի Վելնես»–ի հետ կնքած պայմանագիրը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ տեղյակ է՝ քաղաքապետարանից կողմից պայմանագիրը միակողմանիորեն լուծելու վերաբերյալ ծանուցագիր է եկել. «Այդ տարածքը մինչև 2065 թվականը վարձակալությամբ է տրված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։ Երևանի քաղաքապետարանը, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը՝ 1 ամիս շուտ տեղեկացնելով «Մուլտի գրուպ» կոնցեռնին»։

Նա հավելեց, որ իրավաբանները արդեն իսկ առարկություններ ներկայացրել են։

News.am