Արդեն երեք օր է՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը, իսկ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այն անմիջապես վերականգնում են՝ նորը տեղադրելով։ ՀՅԴ ՀԵՄ տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ դրոշը հեռացվում է Երևանի քաղաքապետարանի ուղիղ հրահանգով, իսկ երեկ դրոշը վերականգնելիս ՀՅԴ ՀԵՄ 2 անդամներ են բերման ենթարկվել։
«Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․․․ Արձանագրենք, որ Հայաստանում ստեղծվել է իրականություն, որտեղ Արցախի դրոշը ծածանելու համար հայ երիտասարդները բերման են ենթարկվում։ Արցախի դրոշի դեմ պայքարը, իրականում, պայքար է հայկական հիշողության, պատմության և արժեքների դեմ»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ նրանց՝ կատարվածը լիովին բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։
Sputnik Արմենիա
