Логотип

Թեհրանում սկսվել է Խամենեիի հրաժեշտի արարողությունը

ՀՀ վարչապետը նախկինում հայտարարել էր Թեհրան կատարելիք մեկօրյա աշխատանքային այցի մասին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնել է Թեհրան՝ մասնակցելու ԱՄՆ-Իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված Իրանի Իսլամական Հանրապետության Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։

Այսօր առավոտյան Ալի Խամենեիի մարմինը տեղափոխել են Թեհրան, իրանցիները սկսել են հրաժեշտ տալ այաթոլլային։

Վերջին հրաժեշտի արարողություն կանցկացվի Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքներում։ Այն կտևի մինչև հուլիսի 9-ը։ Սգո միջոցառմանը նախատեսվում է 100 երկրների ներկայացուցիչների մասնակցություն։

Թեհրանում հրաժեշտի արարողությունը տեղի կունենան հուլիսի 4-ից 6-ը, իսկ Ղոմում՝ հուլիսի 7-ին։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը նախատեսվում է ուղարկել Իրաք, որպեսզի շիա մուսուլմանները վերջին հարգանքի տուրքը մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։

Հիշեցնենք` Խամենեին սպանվեց ամերիկա–իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։

Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:

Sputnik Արմենիա