Թուրքիան ակտիվացրել է Հայաստանի հետ սահմանին անցակետի պատրաստման աշխատանքները
Թուրքիան ակտիվացրել է Հայաստանի հետ սահմանին անցակետի պատրաստման աշխատանքները։ Խոսքն Ալիջան (Մարգարա) անցակետի մասին է։
NEWS.am-ի տեղեկություններով՝ թուրքական կողմն սկսել է ակտիվ ինժեներական աշխատանքներ, կառուցվում է անցակետը։ Միաժամանակ բարեկարգվում է տարածքը, տեղադրվում են տեսահսկման խցիկներ։