ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին Truth Social սոցիալական ցանցում հրապարակում է արել, որում Վենեսուելան նշված էր որպես 51-րդ նահանգ։
Հրապարակված պատկերում նկարված է Հարավային Ամերիկայի հյուսիսային մասը, որտեղ Վենեսուելայի տարածքը ներկված է ամերիկյան դրոշի գույներով։ Միաժամանակ պատկերի տակ եղած գրությունը ակնարկում է, թե երկիրը իբր որպես նոր նահանգ կարող է մտնել ԱՄՆ կազմի մեջ։
«51-րդ նահանգ», — գրված է նկարի տակ։
News.am
