ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օվալաձև աշխատասենյակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, չի բացառել, որ Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ դրական որոշում կընդունի Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ։
Թրամփը բարձր է գնահատել Էրդողանի անձնական որակները՝ նրան անվանելով իր ընկերը և հայտարարելով, որ նա իրեն դուր է գալիս։
«Նա ՆԱՏՕ-ի անդամ է։ Որոշ մարդիկ դա հաշվի չեն առնում։ Ես պատրաստվում եմ անել մի բան, որը նրան երջանիկ կդարձնի»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը միաժամանակ գնահատել է Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին Թուրքիայի չմիջամտելու փաստը։
«Եվ նա չմասնակցեց պատերազմին։ Գիտեք, նա Իրանի հետ պատերազմի մեջ ներգրավվելու գլխավոր թեկնածուն էր՝ հնարավոր է Իրանի կողմից, որովհետև, ինչպես գիտեք, նա Իսրայելի մեծ երկրպագու չէ։ Եվ ես խնդրեցի նրան չմիջամտել։ Նա չմիջամտեց։ Իսկ գիտե՞ք, թե էլ ով էր մեծ մարդ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը… Էրդողանը մեծ առաջնորդ է, ուժեղ անհատականություն, գերազանց զինվորական։ Եվ ես խնդրեցի նրան չմիջամտել։ Եվ նա դա արեց։ Ինչպես և նախագահ Սի Ծինփինը, և, ճիշտն ասած, Պուտինը ևս»,- պատմել է Թրամփը։
News.am
