«Հիմնվելով այն փաստի վրա, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները հասցվել են իրանական ղեկավարության ամենաբարձր մակարդակին և արժանացել հավանության, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այս երեկոյան Իրանին հասցվելիք հարվածներն ու ռմբակոծությունները»։ Դրա մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Քննարկումները և վերջնական կետերը՝ ինչպես հայեցակարգային առումով, այնպես էլ ամենափոքր մանրամասնություններով, հավանության են արժանացրել բոլոր ներգրավված կողմերը, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Թուրքիան, Պակիստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը, Եգիպտոսը և այլն։ Ծովային շրջափակումը կմնա լիակատար ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ այս գործարքը չի ավարտվել. ստորագրման ժամանակն ու վայրը կհայտարարվեն մոտ ապագայում»,- նշել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այս գիշեր Իրանին հարվածներ են հասցվելու «ավելի հզոր» ռումբերով։
News.am
