USD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Ի՞նչ էթիկա է խախտել Ալեն Սիմոնյանը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ օգոստոսի 17-ին սոցիալական ցանցում կատարած աղմկահարույց գրառումը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, որը գրառման վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել հանձնաժողով:

Նշենք, որ այդ գրառման մեջ Սիմոնյանը քաղաքական ընդդիմախոսների հասցեին օգտագործել էր վիրավորական արտահայտություններ։ Մասնավորապես ընդդիմադիր պատգամավորների հասցեին օգտագործվել էին «մանկապարտեզի սաներ», «փոքրիկ ծաղրածուներ», «անգրագետ շեֆեր» և այլ վիրավորական բնույթի արտահայտություններ, նաևսպառնացել է«տրորել»։

Թերթը հետաքրքրվել է` արդյոք նման հրապարակումը կարող է համարվել պետական պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի և էթիկայի նորմերի խախտում, ինչպես նաև պարզել՝ արդյոք հանձնաժողովն ուսումնասիրում է գրառումը և պատրաստվում է համապատասխան գործողություններ ձեռնարկել։

«Հանձնաժողովը մեդիա մոնիթորինգի շրջանակներում իրականացնում է ուսումնասիրություն՝ Ալեն Սիմոնյանի գրառման և դրա վերաբերյալ մեդիա հրապարակումների առնչությամբ։

Ավելին՝ ուսումնասիրությունն իրականացվում է «ԱԽ քարտուղարի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով վարույթի նախաձեռնման օրենսդրական հիմքերը գնահատելու նպատակով»։ Հանձնաժողովը նաև պարզաբանել է իր իրավասությունը՝ հղում կատարելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետին»,- գրում է թերթը։

Ըստ այդ դրույթի՝ հանձնաժողովի գործառույթներից է պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ բացառությամբ օրենքով թվարկված մի շարք պաշտոնների, «վարքագծի կանոնների, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, և շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը»։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի օգոստոսի 17-ի գրառման մեջ հնչել էին նաև անձնական բնույթի այլ ձևակերպումներ և սպառնալիք պարունակող արտահայտություններ։

Sputnik Արմենիա