USD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 30°C

Логотип

Վրաստանը հերքել է մեկ օրում «Վերին Լարսով» 20 հազար ռուսաստանցու մուտք գործելու մասին լուրերը

Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է այն տեղեկությունները, թե վերջին մեկ օրվա ընթացքում «Վերին Լարս» անցակետով ավելի քան 20 հազար ՌԴ քաղաքացի է հատել սահմանը, հայտնում է Գրուզիա Օնլայնը։

Ավելի վաղ «Օստորոժնո, նովոստի» Telegram-ալիքը, հղում անելով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը, հայտնել էր, թե 24 ժամում 20 հազար ՌԴ քաղաքացի է հատել ռուս-վրացական սահմանը։

Մի շարք ԶԼՄ-ներ այս տվյալները կապել էին այն լուրերի հետ, թե աշնանը Ռուսաստանում հնարավոր է համընդհանուր զորահավաք հայտարարվի։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և այն ապատեղեկատվություն է անվանել։

«Վերջին մեկ օրվա տվյալներով՝ «Լարս» անցակետով Վրաստանի պետական սահմանը հատել է տարբեր երկրների 7880 քաղաքացի»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ընդ որում, նույն ժամանակահատվածում այդ անցակետով Վրաստանից հեռացել է տարբեր երկրների 8406 քաղաքացի։

Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է արել չտարածել չստուգված ու աղավաղված տվյալներ։

News.am