USD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°C

Логотип

Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը

ՀՀ Ազգային ժողովում այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության` եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը որոշեց դիտողություններ անել Հովսեփյանին, ինչը դուր չեկավ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին։

Դավգիթ Ղազինյանը տեղից փորձում էր սաստել ԱԺ փոխնախագահին, որպեսզի նա ընդդիմադիր ամեն պատգամավորի ելույթից հետո անհարկի դիտողություններ ու սադրիչ մեկնաբանություններ չանի, ինչին ի պատասխան Ալեքսանյանը սկսեց բղավել, որ նրա նկատմամբ կիրառելու է կարգապահական սանկցիաներ։

Ալեքսանյանը նախ նկատողություն հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, ապա Դավիթ Ղազինյանին։

Քիչ անց ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն` հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը անցկացվող նիստերից, ապա նա ԱԺ անվտանգության աշխատակիցներին կոչ արեց դահլիճից դուրս հանել նրան։

Արդյունքում, ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան», ի նշան բողոքի լքեցին դահլիճը։

Արդեն ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցի ժամանակ Դավիթ Ղազինյանն ասաց, որ ինքն անձամբ է դուրս եկել դահլիճից, որ ԱԺ անվտանգության աշխատակիցների հետ կոնֆլիկտ չառաջանա։

«Սարքել են իրենց դուքյանը. ամեն խոսքից հետո այս մարդիկ որոշել են, որ պետք է ելույթ ունենան։ ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի ինձ, ասեցի, հորդորեցի, ամեն խոսքից հետո մեկնաբանություն ու սադրիչ մեկնաբանություն չարվի նախագահողի կողմից։ Դա նորմալ չէ»,– ընդգծեց նա։

Նշենք, որ այսօր առավոտից Ազգային ժողովը քննարկում է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը։

Օգոստոսի 3–ին, երբ մեկնարկել է նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանը, խորհրդարանը մինչ օրս հասցրել է ընտրել միայն ԱԺ նախագահին ու փոխնախագահներին, սակայն 12 մշտական հանձնաժողովների նախագահներից ոչ մեկը չի ընտրվել։

Sputnik Արմենիա