USD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 31°C

Логотип

Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ

Թուրքիան հայտարարել է հյուսիս-արևելյան Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում երկու «ազգային ծովային պարկերի» ստեղծման մասին, որոնք տարածվում են Թուրքիայի տարածքային ջրերից դուրս։ Այդ մասին նշվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Նման մտադրություններն անօրինական են, քանի որ ծովային իրավունքի համաձայն ոչ մի պետություն իրավունք չունի միակողմանիորեն ստեղծել ծովային պահպանվող տարածքներ այն շրջաններում, որոնք գտնվում են ազգային իրավազորությունից դուրս։ Բացի այդ, նշված ծովային պարկերը տարածվում են հունական մայրցամաքային շելֆի սահմաններում։

Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում ծովային գոտիների կարգավիճակը միակողմանիորեն փոխելուն ուղղված գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, չեն նպաստում բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը և լրջորեն խաթարում են երկու երկրների միջև փոխըմբռնման պահպանման ջանքերը։

Հունաստանը կշարունակի հետևողական և վճռական գործել՝ պաշտպանելու իր ինքնիշխան իրավունքները, ինչպես նաև ծովային միջավայրը՝ միջազգային իրավունքին համապատասխան», — նշվում է հայտարարության մեջ։

News.am