USD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 32°C

Логотип

ԱԳՆ․ Ռուսաստանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցով անցումն ազատ կլինի

Ռուսաստանն ակնկալում է, որ Հորմուզի նեղուցով անցումը կմնա ազատ և կիրականացվի առանց սահմանափակումների։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գեորգի Բորիսենկոն։

«Ռուսաստանը ելնում է նրանից, որ միջազգային նավագնացությանը ծառայող բոլոր ծովային անցումները պետք է ազատ լինեն։ Կարծում ենք, որ այդպես կլինի նաև Հորմուզի նեղուցի հարցում», – լրագրողներին ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Նրա խոսքով՝ Մոսկվայում հույս ունեն, որ իրավիճակը պետք է դառնա այնպիսին, որ այդ նեղուցով ցանկացած առևտրային նավագնացություն հնարավոր լինի բոլորի համար՝ առանց որևէ սահմանափակման:

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:

Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։

Sputnik Արմենիա