Логотип

Ինչու Փաշինյանը Իրան չի մեկնել կառավարական ինքնաթիռով

Նիկոլ Փաշինյանն այսօր Իրան է մեկնել ոչ կառավարական ինքնաթիռով։

Ինչպես հայտնել ենք՝ նա Իրանում կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

Հրապարակված կադրերում տեսանելի էր, որ Փաշինյանն Իրան է մեկնել «FlY One» ավիաընկերության ինքնաթիռով։

«Փաստինֆո»-ի հարցին, թե ինչու Փաշինյանը կառավարական ինքնաթիռով չի մեկնել՝ կառավարությունից հայտնեցին, որ այլ ինքնաթիռով Իրան այցելելը պայմանավորված է կառավարական ինքնաթիռի պլանային տեխնիկական սպասարկմամբ։

Մեր հարցին, թե որքան գումար է հատկացվել ինքնաթիռի վարձակալության համար՝ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։