Логотип

Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը

Բռնցքամարտի մարզիչ Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը՝ ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով։ Այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Հակոբկոխյանի հետ՝ հորդորելով դադարեցնել հացադուլն ու «սպառնալով», թե հակառակ դեպքում ինքը կգա և «կգրկի ու կտանի» նրան։

Հիշեցնենք, որ սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ էր հայտարարել հունիսի 14-ից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց՝ պահանջելով նոր ընտրություններ նշանակել։

Sputnik Արմենիա