USD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

Իրանը բանակցությունների վերսկսման համար 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ին

Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն վերսկսի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի 5 պայմանները: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրին։

Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` պայմանները ներառում են պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես` Լիբանանում, Իրանի դեմ պատժամիջոցների վերացում, իրանական ակտիվների ապասառեցում, պատերազմի պատճառած վնասների փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։

«Այդ պայմանների ամբողջությունը որոշվել է բացառապես վստահության նվազագույն մակարդակ ստեղծելու և բանակցային գործընթացին վերադառնալու համար»,– նշել է աղբյուրը։

Գործակալության զրուցակցի խոսքով` Իրանը պակիստանցի միջնորդին է փոխանցել, որ հրադադարից հետո Արաբական ծովի և Օմանի ծոցի շրջանում ծովային շրջափակման շարունակությունն ավելի է ուժեղացնում ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անվստահությունը:

Sputnik Արմենիա