Логотип

Իրանը հայտնել է, թե որ դեպքում պատրաստ կլինի քննարկել ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ

Իրանի իշխանությունները պատրաստ կլինեն քննարկել ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության) տեսուչների մուտքը պատերազմի ժամանակ վնասված միջուկային օբյեկտներ միայն այն բանից հետո, երբ պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկվեն, և ԱՄՆ-ն կատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Տեսուչների կողմից հարձակման ենթարկված օբյեկտներ և միջուկային նյութերին հասանելիությունն ապահովելու որևէ ծրագիր չկա։ Այդ հարցերը կդիտարկվեն ու կլուծվեն բացառապես վերջնական համաձայնագրի շրջանակներում և միայն այն բանից հետո, երբ մյուս կողմը գործնական քայլեր կձեռնարկի բոլոր պատժամիջոցներն ամբողջությամբ վերացնելու և մյուս պարտավորությունները կատարելու ուղղությամբ», — գրել է նա X սոցիալական ցանցում։

Հունիսի կեսերին ամերիկյան և իրանական կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ ուղղված հուշագրի դրույթների իրագործմանը։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է չեղարկել իրանցի գործընկերների հետ ամերիկացի պաշտոնյաների հետագա հանդիպումներն այն ժամանակ, եթե Թեհրանի ու Վաշինգտոնի միջև համաձայնություն ձեռք չբերվի ԱԷՄԳ-ի տեսուչներին Իսլամական Հանրապետություն վերադարձնելու հարցում։

News.am