Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները` արձանագրելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մտնում խորհրդարան։
Ըստ ԿԸՀ–ի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը` հավաքելով 58287 քվե կամ 3.9893%:
Այսպիսով, խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 49.7456% (726,819 քվե), «Ուժեղ Հայաստանը» դաշինքը՝ 23.2710% (340,060 քվե) և «Հայաստան» դաշինքը՝ 9.9231% (144,983 քվե)։
Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2,506,826 մարդուց 1,476,769 մարդ կամ բնակչության 58.9%-ը։ 410 ընտրող քվեարկել է էլեկտրոնային եղանակով, իսկ 1300-ը՝ շարժական քվեատուփերի միջոցով։ Արձանագրություններում գրանցված անճշտությունների և անհամապատասխանությունների ընդհանուր թիվը կազմել է 4331։
Sputnik Արմենիա
