ՀՀ Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդին՝ Կամո Գրիգորյանը, որը նախորդ տարվանից հետախուզման մեջ էր, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է armlur.am-ը։
Լրատվամիջոցը նշել է, որ Կամո Գրիգորյանը դեռևս 2025 թվականի հունիսից ունի մեղադրյալի կարգավիճակ:
Այս ընթացքում Կամո Գրիգորյանը եղել է հետախուզման մեջ և հունիսի 19-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին։ Պաշտպան Արսեն Բաբայանը հայտնել է, որ նրա նկատմամբ կիրառված է եղել երկամսյա կալանք: Ներկայանալուց հետո դատարանը, քննարկելով կալանքի հարցը, որոշել է այն թողնել անփոփոխ:
2025 թվականի հունիսի 20-ին Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ: ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով: Ըստ լրատվամիջոցների` Կամո Գրիգորյանն անցնում է այս գործով։
Sputnik Արմենիա
