Логотип

Կրեմլում նշել են Ուկրաինայում հակամարտության դադարեցման պայմանը

Ուկրաինայում շարունակվում է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը (ՀՌԳ), սակայն դրա դադարեցումը կախված է նաև կիևյան ռեժիմի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու զիջողականությունից։ Այս մասին մայիսի 12-ին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Այն կարող է կանգ առնել ցանկացած պահի, հենց որ կիևյան ռեժիմն ու Զելենսկին ստանձնեն պատասխանատվությունը և ընդունեն անհրաժեշտ որոշումը։ Կիևը քաջատեղյակ է, թե ինչ որոշումներ է պետք ընդունել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ աշխատանքի շրջանակում «առկա փորձն ու մշակումները» թույլ են տալիս խոսել հատուկ գործողության շուտափույթ ավարտի մասին, սակայն այս պահին կոնկրետ հստակեցումների մասին խոսելն ավելորդ է։ Պեսկովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Մոսկվայում կամ երրորդ պետության տարածքում Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն դրա համար դեռ պետք է «մեծ տնային աշխատանք» կատարել։

News.am