Логотип

ՀԱՊԿ․ Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման

Հայաստանի շուրջ արևմտյան երկրների ոչ բարեկամական ռազմաքաղաքական քայլերը կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրմանը։ Այս մասին Պետերբուրգի միջազգային իրավական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը։

«Առանձնահատուկ պետք է կանգ առնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա՝ հաշվի առնելով նաև Հայաստանում կայացած ընտրությունները։ Զանգեզուրի միջանցքի անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերը, Հայաստանն իրենց ռազմական կառույցներում ներառելու ԵՄ երկրների մտադրությունները, ինչպես նաև այս տարածաշրջանում իրականացվող այլ ոչ բարեկամական քայլերը հեռանկարում կհանգեցնեն իրավիճակի հետագա սրմանը։ Մենք վերահսկում ենք իրավիճակը»,- նշել է նա։

News.am