Логотип

ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին

Հայաստանում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Օրենսդրական փոփոխությունների հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ խմբակցության մի շարք այլ պատգամավորներ:

Փոփոխությունների համաձայն` ընտրակաշառք ստանալու համար սահմանված 1–3 տարվա ազատազրկումը դարձավ 2–5 տարի, կաշառք տալու համար պատիժը սահմանված 3–6 տարուց խստացավ մինչև 4–8 տարի: Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար 3–6 տարի ազատազրկումը դարձավ 4–8 տարի: Ընտրակաշառք ստանալու կամ տալու համար միջնորդելու համար դատապարտված անձանց ցմահ արգվում է պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնել:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։

Sputnik Արմենիա