Հայաստանի Սահմանադրական դատարանն ավարտել է հարց ու պատասխանի փուլը և անցել միջնորդությունների քննարկմանը։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի հայցերը, որոնք պահանջում են չեղարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ներկայացվել է ավելի քան 20 միջնորդություն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բողոքարկել է օրենսդրական այն դրույթի սահմանադրականությունը, ըստ որի՝ ԿԸՀ-ն իր հայեցողությամբ հնարավորություն է ունեցել ձայները հաշվարկել՝ հիմնվելով քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվի վրա՝ հաշվի առնելով անվավեր քվեաթերթիկները, այլ ոչ թե վավեր քվեաթերթիկների թվից։
News.am
