Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-մայիսին կազմել է 7 864.7 միլիոն դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.1%-ով, հայտնում է Վիճակագրական կոմիտեն:
Ընթացիկ տարվա մայիսին, անցյալ տարվա մայիսի համեմատ, ցուցանիշը նվազել է 5.3%-ով, իսկ նույն տարվա ապրիլի համեմատ՝ 5.6%-ով: 2026 թվականի հունվար-մայիսին դրամային արտահայտությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 953.8 միլիարդ դրամ:
Հայաստանից արտահանումը 2026 թվականի հունվար-մայիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 3.7%-ով՝ կազմելով 2 864.9 միլիոն դոլար։
Մայիսին, անցյալ տարվա մայիսի նկատմամբ, արձանագրվել է 11.5% անկում, իսկ այս տարվա ապրիլի նկատմամբ՝ 4.7%: Դրամային արտահայտությամբ արտահանումը 2026 թվականի հունվար-ապրիլին կազմել է 1 076.3 միլիարդ դրամ:
Ներմուծումը հինգ ամսում կազմել է 4 999.8 միլիոն դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.2%-ով։ Մայիսին, տարեկան կտրվածքով, ներմուծումը կրճատվել է 1.6%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 6.1%-ով։ Դրամային արտահայտությամբ ներմուծումը հունվար-մայիսին կազմել է 1 877.5 միլիարդ դրամ:
Verelq.am
