Логотип

«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված

«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների րդյունքների դեմ բողոքի քննության ժամանակ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված, գրում է Այս մասին հայտնել է 5-րդ ալիքը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքները վիճակրող դիմումների քննությանը, որոնք միավորվել են մեկ վարույթում:

ՍԴ դիմումներ էին ներկայացրել «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը», ԲՀԿ-ն, «Միասնության թևերը», ԴՕԿ-ը և «Հանուն Հանրապետության» կուսակցությունը: Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի, քանի որ նրանք անաչառ չեն լինի:

ՍԴ-ն իր աշխատակարգային որոշումով հաստատել է Սեդա Սաֆարյանի մասնակցությունը, ինչը չափազանց տարօրինակ է: Բանն այն է, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան- Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, այսինքն՝ նա Արման Բաբաջանյանի քաղաքական թիմակիցն է եղել, իսկ Բաբաջանյանը ՍԴ դիմումատու է հանդիսանում այժմ:

ՍԴ մասին օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը, ըստ այդ հոդվածի առաջին մասի՝ ՍԴ դատավորը չի կարող մասնակցել գործի քննությանը, եթե նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ինչը Սեդա Սաֆարյանի ու Արման Բաբաջանյանի պարագայում ակներև է:

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Սեդա Սաֆարյանից, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը TV5–ի հետ զրույցում ասել է, որ ինքն էլ այն կարծիքին է, որ Սեդա Սաֆարյանը Վլադիմիր Վարդանյանի ու Արտակ Զեյնալյանի նման չպետք է մասնակցի դիմումների քննությանը: Խուդոյանը հայտնել է նաև, որ մոտակա օրերին պատրաստվում է ՍԴ համապատասխան դիմում ներկայացնել Սեդա Սաֆարյանի մասով:

News.am