Логотип

Հաստատվել է Հովնան սրբազանի իրավունքների խախտումը. փաստաբանը` քրեական հետապնդման մասին

Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել փաստաբան Արմինե Ֆանյանը։

Նշենք, որ հունվարի 31-ին 6 եպիսկոպոսի, այդ թվում` Հովնան սրբազանին, մեղադրանք է առաջադրվել դատական ակտին խոչընդոտելու հանցակազմով։ Խոսքը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյան) գործի մասին է։ Դատարանը որոշել է պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի հայրապետական տնօրինությունն անվավեր ճանաչել, ուստի նաև վերականգնել Սարոյանին իր պաշտոնում։

«Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։ Բավարարելով բողոքը, դատարանն արձանագրել է, որ Հովնան սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման։ Արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները»,– գրել է Ֆանյանը։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։

Sputnik Արմենիա