Логотип

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը․ Թրամփը 3 օր անց շնորհավորել է Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ ընտրություններում հաղթանակի առիթով։ Նա համապատախան գրառում է արել իր սոցիալական ցանցում։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ։ Ես շատ հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը և կասկած չունեմ, որ նրա առաջնորդությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասումները»,- նշված է Սպիտակ տան ղեկավարի շնորհավորանքում։

Ավելի վաղ Փաշինյանին շնորհավորել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ նշելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է վարչապետին և Հայաստանին խաղաղության ձգտման հարցում։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Դոնալդ Թրամփը գրառում էր կատարել՝ բացահայտ աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին սպասվող ընտրություններում։

Սպիտակ տան ղեկավարը շեշտել էր, թե Փաշինյանն ամբողջովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար իր (Թրամփի– խմբ․) խաղաղության և բարգավաճման տեսլականը։

Sputnik Արմենիա