Հայաստանում ձերբակալվել է գնդապետ, Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
NewDay-ը հայտնում է, որ Թալինում գտնվող նրա տանը խուզարկություններ են անցկացվել, որից հետո սպային տարել են իրավապահները։
Նշենք, որ Էդիկ Մալոյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին և պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։
