Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր, իր բնորոշմամբ, խայտառակ դեպքի մասին պատմեց։
«Մեկը զենքով, բանով, վստահ եմ՝ մարտական հերթապահության է գնում, գրել է. «Բայց ինչ կայֆ ա, որ դիրք ես հելնում Հայաստանից թռածների ու ընտրությունների եկածների հետ, ձեր քթից բերելու եմ»։ Մարդը մարտական հերթապահության է գնում ու ստատուս է գրում, թե «հեսա տեսեք, հելնելու եմ դիրքեր, ինչեր եմ անելու»»,- նշեց պատգամավորը։
Գեղամ Մանուկյանն ասաց, որ այս հարցով ահազանգել է Պաշտպանության նախարարություն, գրառումը հեռացվել է։
Aysor.am
