Логотип

«Միասնության թևերը» միացել է ընտրությունների արդյունքները չճանաչելու պահանջին

«Միասնության թևեր» կուսակցությունը աջակցություն է հայտնել ԿԸՀ-ի ընտրական արդյունքները չճանաչելու վերաբերյալ քաղաքական 6 ուժի հայտարարությանը, հայտնել են կուսակցությունից։

Հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները։

Կուսակցությունը 2026թ․ խորհրդարանական ընտրություններն ավանել է «անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում անցկացված քվեարկություն», որը ՔՊ-ի օգտին է ծառայեցրել պետական համակարգը և կայացել բացահայտ ապօրինություններով։

«Ըտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ․ ՔՊ կուսակցության ամբողջական սպասարկմանն էր դրվել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող պետական ու տեղական ինքնակառավարման համակարգը»,- նշել է կուսակցությունը։

Ըստ հայտարարության՝ մինչ ընտրությունները գործել է իշխանության բարձր մակարդակով ղեկավարվող նախապես ծրագրված սխեմա, որը հատուկ է ամբողջատիրական ռեժիմ հաստատող իշխանություններին։

Քաղաքական ուժի համոզմամբ՝ համայնքապետերն ու մարզպետները համակարգել, ղեկավարել և վախեցրել են մարդկանց։

«Մենք դատապարտում ենք ընտրակաշառքի ցանկացած դրսևորում, բայց նաև արձանագրում ենք՝ դրա բացահայտ կիրառողը հենց ՔՊ իշխանական կուսակցությունն էր, որը քարոզարշավին նախապատրաստվելու շրջանակներում պետական բյուջեն օգտագործեց այդ նպատակներով»,- նշել է ուժը։

«Միասնության թևեր»-ը հայտնել է նաև ՔՊ կուսակցության առաջնորդի՝ ազգային դիմադորղականության հիմքերին հարվածող պատերազմի վախի սերմանման սերմանումը։

Քաղաքական ուժի տեղեկությամբ՝ ընտրություններն աչքի են ընկել նաև օտար մայրաքաղաքներից՝ Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և Մոսկվայից ՀՀ ԱԺ ընտրություններին միջամտություններով։

«Հայ ժողովրդին միավորելու փոխարեն այս ընտրություններն ավելի խորացրին պառակտումը, հասարակության մեջ տարածեցին անհանդուրժողականություն ու վախ»,- շեշտված է հայտարարության մեջ։

Կուսակցության պնդմամբ՝ ՔՊ-ն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով, իսկ նկարագրված անօրինականություններով ձևավորված Ազգային ժողովն ունենալու է ժողովրդի վստահության և լեգիտիմության լրջագույն պակաս։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Հունիսի 9-ին մոտ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում է ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

«Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։

Armenia Today