«Միասնության թևեր» կուսակցությունը կոչով դիմում է մյուս կուսակցություններին՝ ներգրավել այս գործով որպես երրորդ անձ և տեր կանգնել իրենց ձայն տված քաղաքացիներին։
Կուսակցության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Այսօր տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանը հունիսի 23-ի աշխատակարգային նիստում անդրադարձել է «Միասնության թևեր» կուսակցության միջնորդությանը` տասը կուսակցություններին Աժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միացված գործով երրորդ անձ ներգրավելու մասին։
Դատարանն արձանագրել է. «…համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 5-րդ մասի՝ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները Սահմանադրական դատարանում որպես երրորդ անձինք կարող են դատավարությանը ներգրավվել կա՛մ իրենց դիմումի հիման վրա, կա՛մ Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ:
News.am
